Համարվում է, որ չափավոր քանակով ալկոհոլի օգտագործումն անվնաս է, նույնիսկ օգտակար։ Սակայն ինչպես պարզել են Ավստրալիայի՝ քաղցկեղային հարցերով խորհրդի և Մելբուռնի համալսարանի գիտնականները, ալկոհոլի չափավոր օգտագործումը բարձրացնում է կոկորդի և բերանի լորձաթաղանթի քաղցկեղի զարգացման ռիսկը։
Այս եզրակացությունն արվել է 90-ականներից 41 հազար մարդկանց հետազոտման արդյունքում՝ փոխանցում է ABC-ն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մահվան 6 տոկոս դեպքերի պատճառ է հանդիսանում ալկոհոլը։