Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա հարձակման, խանութի ապակիներն ու դռները ջարդելու դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքի առթիվ կատարվող հետաքննության շրջանակում փորձաքննություն է նշանակվել, Զարզանդ Նիկողոսյանից բացատրություն է վերցվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում