Մելբուռնում 78 հարկանի երկնաքեր կկառուցեն, որի կառուցման համար ճարտարապետներին ոգեշնչել է Բեյոնսեի Ghost տեսահոլովակը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Պրեմիեր-թաուեր» երկնաքերում կտեղակայվեն բնակելի տներ, խանութներ և հյուրանոց։ Նախագիծը կտարբերվի թեքություններով և անհամաչափությամբ։
Նախագիծը ֆինանսավորում է Fragrance խումբը, որը պատկանում է սինգապուրցի միլիարդատեր Կո Վի Մենգին։ Երկնաքերի կառուցման համար սկզբում կքանդեն 1970-ականներին կառուցված «Սավոյ» փաբը։