Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոնղոլիայի հյուսիս-արևելքում գտնվող Բուրհան-Խալդուն լեռնազանգվածը, որի շրջակայքում ծնվել և հուղարկավորվել է մեծ նվաճող Չինգիզ խանը (1155-1227), ներառվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների թվում:
Նման որոշման օգտին արտահայտվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ երկրների ճնշող մեծամասնությունը: Բուրհան-Խալդուն լեռը, որի անվանումը մոնղոլերենից թարգմանաբար նշանակում է «Սուրբ ուռենի», վաղ ժամանակներից համարվում է սուրբ վայր և կենտրոնական տեղ է զբաղեցնում քոչվոր այդ ժողովրդի միֆական պատկերացումներում: Լեռան բարձրությունը հասնում է 2500 մետրի: