«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է նոր առաջարկ անել Մադրիդի «Ռեալ»-ին՝ պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերի ձեռքբերման նպատակով։
AS-ի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է 64 մլն եվրո վճարել։ Այդ գումարը գերազանցում է Ռամոսի պայմանագրում նշված հրաժարագինը։
Հիշեցնենք, որ Ռամոսն ավելի վաղ մադրիդյան ակումբի ղեկավարությանը խնդրել էր ուսումնասիրել «Յունայթեդ»-ի առաջարկը։
«Ռեալ»-ն իր հերթին շարունակում է հետաքրքրվել «Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի ծառայություններով։