Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը բաց է թողնելու 2015/16թթ մրցաշրջանի մեկնարկը։ «Զինագործներ»-ն արդեն այս շաբաթ կսկսեն նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին։
Քանի որ Սանչեսը մասնակկցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը (նա Չիլիի հավաքականի կազմում նվաճել է չեմպիոնի կոչումը), լոնդոնյան ակումբի մարզչական շտաբը նրան որոշել է 3 շաբաթյա հանգսի հնարավորություն տալ։
Սանչեսը մարզումները կվերսկսի հուլիսի 27-ին։ Արդեն օգոստոսի 2-ին «Արսենալ»-ը FA Community Shield-ի շրջանակներում ուժերն է չափելու «Չելսի»-ի հետ։