Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն արդեն սկսել է աշխատել, չնայած այն հանգամանքին, որ թիմը դեռ չի սկսել նախամրցաշրջանային մարզումները: Այդ մասին հայտնում է Marca-ն:
«Արքայական ակումբ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչն ակումբի մարզաբազայում հանդիպելու է իր սաների հետ հուլիսի 10-ին: Տեղեկությունների համաձայն` իր կարևորագույն խնդիրներից մեկը Բենիտեսը համարում է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հետ համապատասխան հարաբերությունների ստեղծումը:
Մասնագետը մտադիր է զրուցել Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Բենիտեսն արդեն հեռախոսազրույց է ունեցել Ռոնալդուի և թիմի որոշ այլ ֆուտբոլիստների հետ: Մարզիչը կտեղեկացնի Ռոնալդուին թիմի հետ կապված իր ծրագրերի մասին: