Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը շարունակում է բանակցություններ վարել «Պորտու»-ի հետ՝ պորտուգալական ակումբ հնարավոր տեղափոխության հարցով։
Marca-ի փոխանցմամբ՝ բանակցությունները հաջող են ընթանում։ Կասիլյասին առաջարկվել է 5 մլն եվրո տարեկան աշխատավարձ և 2 տարվա պայմանագիր, որի ժամկետը դարպասապահի հաջող ելույթների դեպքում ինքնաբերաբար կերկարաձգվի ևս 1 տարով։
Միաժամանակ պորտուգալական ակումբը ցանկանում է Կասիլյասին հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով, որպեսզի տրանսֆերը լինի անվճար։ Դարպասապահը ևս 2 տարվա գործող պայմանագիր ունի «Ռեալ»-ի հետ։
Հիշեցնենք, որ տեղեկություններ էին շրջանառվում, որ Մադրիդյան ակումբը պայմանագրի ժամկետից շուտ խզման համար պատրաստ է Կասիլյասին միանվագ վճարել մնացած 2 տարվա աշխատավարձը՝ 14․5 մլն եվրո։