Մյունխենի «Բավարիա»-ի վերջին մարզման ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Bild-ի տեղեկությունների համաձայն` վիճաբանել են մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը: Իսպանացի մասնագետը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստից դժգոհ է եղել վարժություններից մեկի ժամանակ, որն ուղղված է եղել հարձակման գծում գործողությունների մշակմանը:
Գվարդիոլան իր դժգոհությունն է հայտնել Մյուլլերին, ով, սակայն, չի համաձայնել մարզչի հետ: Այնուհետև Մյուլլերը խոստովանել է, որ սխալ է եղել: