Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հայ-հունական զուգահեռ իրականություն. Խնդիրների անսպառ աղբյուրը դեռ բաց է

Հայաստանում Բաղրամյան պողոտայի շուրջ և պողոտայում օրեր շարունակ ծավալվող իրադարձություններին զուգահեռ՝ բավական հետաքրքրական զարգացումներ էին ծավալվում Հունաստանում և դրա շուրջ՝ կապված այդ երկրի արտաքին պարտքի և դրա սպասարկման խնդիրների հետ, որոնց կապակցությամբ տարաձայնություն կա Աթենքի ու Բրյուսելի միջև: Այդ տարաձայնությունը կարող է բերել նրան, որ Հունաստանը դուրս մնա եվրոյի գոտուց:

Այդ իրադարձությունները Հայաստանի հետ ուղիղ առնչություն չունեն, թեև, իհարկե, աշխարհաքաղաքական մի իրողություն են, որն անկասկած կբերի նոր իրավիճակների, որոնք էլ անուղղակիորեն կազդեն Հայաստանի հետ կապված այս կամ այն հարցի վրա: Այս տեսանկյունից, այն, ինչ տեղի է ունենում Հունաստանի շուրջ՝ Հայաստանի համար չի կարող անհետաքրքիր լինել: Միաժամանակ, կա հետաքրքրության առավել մոտ պատճառ: Դա այն է, որ Հայաստանում էլ, Հունաստանի նման, կառավարությունը արտաքին պարտք է կուտակում և թեև դեռ հունական չափերին չի հասել, այսինքն՝ մի քանի անգամ չի գերազանցում ՀՆԱ-ն, այլ կազմում է ՀՆԱ-ի կեսը, այնուհանդերձ, եթե արտաքին պարտքի կուտակումը Հայաստանում այս տեմպերով շարունակվի, ապաշնորհ տնտեսական քաղաքականությունն էլ հետը, ապա մենք այնքան էլ հեռու չենք լինի Հունաստանից, ինչքան թվում է:

Սակայն, սրանով հանդերձ, կա նաև մեկ այլ իրողություն, որը հետաքրքիր է Հայաստանի դիտանկյունից: Առավել ևս, որ այդ իրողությունն ուշագրավ է հենց հայաստանյան իրադարձությունների ֆոնին, որ տեղի էին ունենում Բաղրամյանում: Առկա է հետաքրքրական մի նրբերանգ: Հայաստանի իշխանությունն ակնհայտորեն փորձեց Բաղրամյանում ստեղծված իրավիճակն օգտագործել արտաքին քաղաքական հարթության վրա, մասնավորապես Ռուսաստանի հետ որոշ ռազմա-քաղաքական և տնտեսական հարցերին վերաբերող խնդիրներ լուծելու համար, որոնք շոշափվում էին վաղուց, սակայն բավական դանդաղ էին առաջ ընթանում:

Հենց Բաղրամյանի շարժման ֆոնին հայտարարություններ եղան այդ հարցերում կարևոր առաջընթացի մասին՝ տպավորություն ստեղծելով, որ իշխանությունը կարողացել է հասարակական բողոքի գործոնն օգտագործել Ռուսաստանի հետ հարցերում, երևի թե օգտվելով նաև առիթից, որ Ռուսաստանը հենց առաջին իսկ օրից բավական տագնապալի էր արձագանքել երևանյան բողոքի ցույցերին:

Հունաստանում էլ իշխանությունը կարծեք թե դիմել է հանրության օգնությանը: Այստեղ հանրաքվեի միջոցով հասարակության ավելի քան 60 տոկոսը դեմ է արտահայտվել վարկի մարման եվրոպական առաջարկներին՝ այդպիսով Հունաստանի իշխանությանը լծակ տալով Եվրամիության հետ բանակցության համար: Մի բան է, երբ խոսքը իշխանության դիրքորոշման մասին է, մեկ այլ բան է, երբ խոսքը հասարակության մասին է: Այսինքն՝ եթե Եվրամիությունում հույս ունեին Ցիպրասի կառավարության վրա ճնշման միջոցով պարտադրել սեփական մոտեցումները (լավը, վատը, ճիշտը, սխալը կամ արդարն ու անարդարը թողնում ենք մի կողմ, դա հույների ու Եվրամիության գործն է), ապա հանրային կարծիքից հետո արդեն իրավիճակն այլ է, և թե՛ Գերմանիան, թե՛ Ֆրանսիան, որոնք առաջատար որոշողներն են Եվրամիության մոտեցման հարցում, հայտարարել են, որ պետք է հարգել Հունաստանի հանրության դիրքորոշումը: Սա բոլորովին չի նշանակում, որ Եվրամիությունը զիջելու է: Բայց ակնհայտ է, որ Հունաստանի կառավարությունն ավելի ամուր դիրքում է, քան հանրաքվեից առաջ:

Ահա, Երևանում էլ մոտավորապես այս պատերն էր՝ մի բացառությամբ. Հունաստանում իշխանությունն ինքն էր դիմել քաղաքացիների օգնությանը, իսկ Հայաստանում իշխանությունն ուղղակի օգտվեց քաղաքացիների բողոքից: Մինչդեռ իշխանությունը կարող էր հասարակության օգնությանը դիմել և օգտվել այն ժամանակ, երբ Հայաստանին պարտադրում էին միանալ Եվրասիական միությանը: Այդ ժամանակ, սակայն, իշխանությունը ոչ միայն չփորձեց քաղաքացիներից օգնություն խնդրել, աջակցություն ստանալ եվրաինտեգրացիայի ուղու շարունակության համար, այլ ամեն կերպ օգտագործեց քաղաքացիներին Ռուսաստանի առաջ կապիտուլյացիայի իր քայլն արդարացնելու համար: Այդքանով, սակայն, Հայաստանի և Հունաստանի իրավիճակների տարբերությունը սահմանափակվում է:

Ընդհանրություններն ավելին են, որոնք էլ Հայաստանում առիթ են լրջագույն տագնապ հնչեցնելու: Հունաստանում տարիներ շարունակ կուտակելով արտաքին պարտքը՝ ապրել են ցոփ ու շվայտ կյանքով, վայելելով եվրոպական կուրորտային բարեկեցությունը: Վերջում պարզվել է, որ երկիրը սնանկ է: Հայաստանում կատարվում է նույնը՝ իհարկե, կուրորտային բարեկեցության բացառությամբ: Սակայն կրկին երկիրն ապրում է արտաքին պարտքով, չկա արդյունաբերություն, չկա տնտեսական արդիականացում: Այս ամենը վաղ թե ուշ բերելու է սնանկության: Եվ այդ դեպքում արդեն կասկած չկա, որ իշխանությունները բեռի տակից դուրս գալու համար կարող են իրենք էլ դիմեն հասարակության օգնությանը: Այստեղ արդեն առաջ է գալիս ամենագլխավորը. ինչպե՞ս կօգնի հասարակությունը:

Հույները որոշել են աջակցել իրենց կառավարությանը, սակայն պարզ չէ այդ աջակցության գինը, քանի որ պարզ չէ, թե կառավարությունն ինչ է անելու պետության վիճակը փոխելու համար: Այսինքն՝ արտաքին հարցեր լուծվել կարող են, սակայն ներքին հիմնարար խնդիրների լուծումն է էական, որը, սակայն, հույներն ակնհայտորեն չունեն: Եվ հետևաբար հարց է առաջանում՝ հույներն իրականում աջակցե՞լ են իրենց, թե՞ ուղղակի հանրաքվեն թմրանյութի ազդեցություն ունի և ոգևորություն է տալու մի պարագայում, երբ դրա հիմքերը բացակայում են լիովին:

Նույն կերպ Հայաստանում: Արտաքին հարցեր լուծվեցին՝ թեկուզ մասամբ, և կարող են լուծվել, սակայն առանցքային խնդիրները մնացել են: Եվ ըստ այդմ, էական չի դառնում արդեն՝ իշխանությունն իր դիմումի՞ համաձայն, թե՞ պարզապես օգտվելով իրավիճակից կարողացել է հասարակական կամա, թե ակամա աջակցությամբ ինչ-որ արտաքին հարցեր լուծել, թե՝ ոչ: Էական է այն, որ ներքին հիմնարար որևէ հարց, փաստորեն, լուծված չէ: Իսկ խնդիրների աղբյուրն այդտեղ է, որից «ջուրը» դեռ շարունակում է բխել անարգել: Իսկ դա նշանակում է, որ արտաքին որևէ հաջողություն, խիստ ժամանակավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում