Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում մասնակցում է ասիական նախամրցաշրջանային շրջագայությանը:
Այդ կապակցությամբ ֆուտբոլիստը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և լուսանկար է տեղադրել:
«Պատրաստ ենք ասիական շրջագայությանը: Ճապոնիա, Սինգապուր, Մալայզիա»,- գրել է 26-ամյա ֆուտբոլիստը: