Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արիեն Ռոբենը հերթական անգամ գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային:
Հոլանդացի ֆուտբոլիստը նշել է, որ մեծ հաճույքով է հանդես գալիս իսպանացի մասնագետի գլխավորությամբ:
«Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Գվարդիոլայի հետ: Ամեն օր նա աշխատանքի է գալիս վաղ առավոտյան և հեռանում շատ ուշ: Խոսեպը միշտ մտածում է ֆուտբոլի մասին: Ինչ վերաբերում է ինձ, ապա նա չի ցանկանում, որ ես շատ զբաղվեմ պաշտպանողական աշխատանքներով: Իմ ուժեղ կողմերը բացահայտվում են մրցակիցների դարպասի մոտ»,-So Foot-ը մեջբերում է Ռոբենի խոսքերը: