«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին մոտ է «Ֆեներբահչե» տեղափոխությանը: Կողմերի բակացություններն ավարտին են մոտենում: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Տեղեկությունների համաձայն` «Ֆեներբահչե»-ն տրանսֆերի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հուլիսի 8-ին:
31-ամյա հոլանդացին ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանգրի պայմանները, որը 4 տարվա ժամկետ կունենա: Հիշեցնենք, որ ստամբուլյան ակումբ է տեղափոխվել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին: