Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Չիլիի ընտրանուց կրած պարտությունից մի քանի օր անց Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին և նշել, որ մեծ դժվարությամբ է հաղթահարում անհաջողության հետևանքները:
«Ֆուտբոլում ոչինչ այնքան ցավալի չէ, որքան պարտությունը եզրափակիչում: Բայց ես այլևս չեմ ցանկանում սպասել և շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր միշտ աջակցել են մեզ նաև մեր դժվարին պահերին»,- Facebook-ի իր էջում գրել է Մեսսին:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ի հարձակվողը հրաժարվել է Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն խաղացողի կոչումից: