Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ իր հարաբերությունների մասին:
Յակինի հետ մեր հարաբերությունները նորմալ էին, կոնֆլիկտներ չեն եղել: Պարզապես, ես չէի խաղում, և դա նրա որոշումն էր: Այժմ մենք նոր մարզիչ ունենք, իսկ Յակինն արդեն անցյալում է: Ձմռանը դեռ չգիտեի, որ նման իրավիճակում կհայտնվեմ: Կարծում էի, որ կխաղամ կամ գոնե խաղալու հնարավորություն կստանամ: Ի վերջո, ցանկացած հարձակվողի կարելի է 2-3 խաղի մասնակցելու շանս տալ: Եթե նա գոլ չի խփի, ապա կհայտնվի պահեստայինների նստարանին և ոչ մի հարց չի ծագի: Իսկ 15-20 րոպե խաղաժամանակ տրամադրել` խաղադաշտ թողնելով պաշտպանության պլանի 8 ֆուտբոլիստների հետ, դա արդեն նորմալ չէ:
Տարիքս և բնավորությունս չեն համապատասխանում պահեստայինների նստարանին հանգիստ նստելու համար: Ես հարգում եմ մարդկանց, ովքեր ինձ վճարում են և կաշխատեմ այնպես, որ նա, ով ինձ վստահում է, չկարծի, թե սխալվել է:
Երբեք նախկինում չեմ նստել պահեստայինների նստարանին: Բոլոր ակումբներում, որտեղ խաղացել եմ, գոլեր եմ խփել»,- «Чемпионат»-ը մեջբերում է Մովսիսյանի խոսքերը:
Հիշեցնենք` Ռուսաստանի առաջնության նախորդ մրցաշրջանում Մովսիսյանն անցկացրել է 16 հանդիպում` դառնալով երկու գոլի հեղինակ: