Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան ակնարկել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել կիսապաշտպաններ Պոլ Պոգբայի և Արտուրո Վիդալի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, չնայած նշված ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
«Վիդալը տեղափոխության մասին լուրերն անհիմն են: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Արտուրոյի հետ:
Ինչ վերաբերում է Պոգբային, ապա շատ բան է ասվել, բայց իրականությունը հետևյալն է`«Յուվենտուս»-ը չի հրաժարավի թիմի առաջատարների ծառայություններից:
Առաջիկա մրցաշրջանում Պոգբան կխաղա մեր ակումբում»,- Sky Sports Italia-ն մեջբերում է Մարոտայի խոսքերը: