Իսպանիայի Նավարա շրջանում պատրաստվում են ամենամյա «էնսյերո»-յին, որի ժամանակ վազքի ընթացքում քաղաքի փողոցներում մարդկանց հետապնդում են ցլերը: Հաճախ այդպիսի զվարճանքները հանգեցնում են վնասվածքների, երբեմն էլ՝ մահվան: Իսկ նախօրյակին մասնակիցները խմում են և ուրախանում` բարձրացնելով ռազմական ոգին, հայտնում է newsru.co.il-ը:
Ավանդույթի համաձայն, այդպիսի վազքերն ամբողջ շաբաթվա ընթացում կատարվելու են ամեն առավոտ:
Ցուլերով վազքն անցկացվում է ՍանՖերմին փառատոնի ընթացքում: Ամեն տարի դրան մասնակցելու համար հազարավոր մարդիկ Պամպլոնա են ժամանում ինչպես Իսպանիայի տարբեր քաղաքներից, այնպես էլ արտասահմանից:
Ցուլերը 850 մ տարածությունն անցնում են մոտ 4 րոպեում, իսկ այդ ընթացքում հազարավոր մարդիկ փորձում են մոտենալ նրանց, բայց այնպես, որ չընկնեն սմբակների տակ կամ եղջյուրի հարված չստանան:
1924 թվականից սկսած այդ փառատոնի ընթացքում զոհվել է 15 մարդ: Վերջին ողբերգությունը տեղի է ունեցել 2009 թվականին, երբ երիտասարդ իսպանացին եղջյուրի հարված ստացավ վզին` փորձելով վազել ցուլի կողքով: Այդ ժամանակ եղել են հազարավոր վիրավորներ: