Մադրիդի նոր քաղաքային խորհուրդը, որտեղ մտել են առավելապես ձախ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոշել է մայրաքաղաքի հրապարակների և փողոցների անուններից հանել Իսպանիայի նախկին բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի անունը, գրում է իսպանական Local պարբերականը:
Քաղաքապետ Մանուելա Կարմենան պատրասվում է Ֆրանկոյի անունը փոխարինել հայտնի կանանց և տեղական հերոսների անուններով:
Քաղաքային խորհուրդի ներկայացուցիչ Ռիտա Մաեստրեյի խոսքերով՝ իշխանությունները կդիմեն Մադրիդի բնակիչներին փողոցների նոր անունների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու խնդրանքով:
Քաղաքապետը մտածում է այն մասին, որ Մարգրետ Թետչերի հրապարակը նույնպես անվանափոխի: