Braun Research Center-ի և Bank of America-ի մասնագետները պարզել են, որ մարդկանց մեծ մասն արթնանալուց հետո մտածում է իր սմարթֆոնի մասին: Հետազոտության արդյունքները հրատարակված են Trends in Consumer Mobility Report 2015 զեկույցում:
Համաձայն հարցման արդյունքների՝ մարդկանց մոտ 35 %-ն արթնանում է իր սմարթֆոնի մասին մտքերով, 17 %-ը մտածում է մեկ բաժակ սուրճի մասին, և 13 %-ը՝ ատամները լվանալու մասին: Միաժամանակ, միայն 10 %-ն է մտածում իր կեսի մասին:
Գիտնականների խոսքերով՝ այդպսի միտումն արտացոլում է այն, թե ինչպես է սմարթֆոնն ուժեղ ազդում մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Կարելի է նշել, որ հարցվածների 23 %-ը սմարթֆոնի մասին մտածում է ոչ միայն արթնանալուց, այլ նաև քնելուց: