Կատալոնական «Բարսելոնա»-ն քիչ առաջ պաշտոնապես հայտարարեց Մադրիդի «Ատլետիկո»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանի տեղափոխության մասին:
«Կապտանռնագույններ»-ի պաշտոնական կայքը նշում է, որ ակումբը համաձայնության է հասել թուրք կիսապաշտպանի հետ և իրավունք է ստացել ձեռք բերել վերջինիս տրանսֆերը մինչև հուլիսի 20-ը:
Գործարքի արժեքը կազմում է 34 մլն եվրո, բացի այդ, «Ատլետիկո»-ն կարող է ևս 7 մլն եվրո ստանալ: