Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը բաց կթողնի Լոնդոնի «Արսենալ»-ի գալիք մրցաշրջանի առաջին հանդիպումները, տեղեկացնում է The Telegraph-ը:
Ըստ աղբյուրի` «ազնվականներ»-ը Սանչեսին 3 շաբաթ հանգստանալու իրավունք կտան:
Հիշեցնենք, որ Սանչեսը 2014/15 թթ. մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 35 հանդիպման և դարձել 16 գոլի հեղինակ: