Մոզամբիկի իշխանություններն այրել են ռնգեղջյուրների 86 եղջյուր, որի ընդհանուր քաշը կազմել է 193․5 կգ, ինչը դարձել է համաշխարհային ռեկորդ: Բացի դրանից, ոչնչացվել է 2․4 տոննա փղոսկր: Բռնագրավածի այրումը կատարվել է ամբողջ աշխարհում եղջյուրների և փղոսկրի վաճառքի դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Փղոսկրի առևտուրը արգելված է ամբողջ աշխարհում: Սակայն, Reuters-ի տվյալներով՝ ժամանակի ընթացքում այն կարող է օրինականացվել: Որոշ երկրներ վերացնում են այդ նյութը, որը համարվում է թանկարժեք:
Վերջին հինգ տարում Մոզամբիկում փղերի քանակը նվազել է 2 անգամ: Երկիրը զրկվել է մոտ 10 հազար փղից: Հարևան ՀԱՀ-ում 2014 թվականին սատկել է 1125 ռնգեղջյուր (20 տոկոսով ավելի շատ, քան 2013-ին): Վիետնամում կենդանու եղջյուրն օգտագործում են ավանդական բժշկության մեջ: Ռնգեղջյուրի եղջյուրի առևտուրը նույնպես ամբողջ աշխարհում արգելված է: