ԴԱԻՇ-ի սիրիական գոտու զինյալները իսրայելական բեդվիններին քարոզում են մտնել իրենց ահաբեկչական խմբավորման շարքերը: Mako-ն գրում է, որ նրանց այդ ակտիվությունը անհանգստություն է պատճառում բեդվինյան հնագույն Նեգևա համայնքին:
Mako-ի լրագրողի հետ զրույցում ցեղի ավագներից մեկը պատմել է, որ ԴԱԻՇ-ի քարոզիչները սոցիալական ցանցերով և սկայպով շփվում են իսրայելական բեդվինների հետ: Նորակոչիկներին նրանք խոստանում են Անթալյայի լավագույն հյուրանոցներում մեկշաբաթյա հանգիստ մուսուլմանուհի աղջիկների ընկերակցությամբ, որոնք պատրաստ կլինեն ամուսնանալ նրանց հետ: Նրանք նաև խոստանում են վճարել ամսական 1000 դոլար, ինչը բեդվինների չափանիշներով վատ աշխատավարձ չէ:
Զրուցակիցը նաև նշեց, որ համայնքի ավագները փորձ են անում ետ պահել երիտասարդներին: