Չնայած հանրաքվեի արդյունքներին՝ Հունաստան գնալու պահանջարկը գերմանացի զբոսաշրջիկների մոտ չի նվազում` մնալով նրանց համար ամենատարածված վայրերից մեկը, հայտնում է Deutsche Welle-ը:
Ինչպես նշում է DRV-ն, այս տարի Հունաստան են այցելել ռեկորդային քանակով զբոսաշրջիկներ` 22 միլիոն մարդ, որոնցից 2,2 միլիոնը Գերմանիայից: Ներկայումս հունական հանգստավայրերում հանգստանում են 250 հազար գերմանացիներ:
Տուրիստական գործակալությունը հանգստացողներին խորհուրդ է տալիս իրենց հետ վերցնել բավարար քանակությամբ միջոցներ:
Հունաստանում տուրիստական գործակալությանը բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի 17 տոկոսը, միաժամանակ հունական շատ կղզիների համար տուրիզմը մնում է եկամտի հիմնական աղբյուրը: