Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի գործակալ Կառլո Կունտրոպիան խոստովանել է, որ իր հաճախորդը մոտ է պորտուգալական «Պորտու» տեղափոխվելուն, տեղեկացնում է Goal.com-ը:
«Իկերն ուրախ է, որ իր ծառայություններով հետաքրքրված է «Պորտու»-ն: Հուսով ենք, որ Կասիլյասի ներկա ակումբը չի խանգարի վերջինիս որոշում կայացնելու մեջ»,- հայտարարել է գործակալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալ»-ը հաղորդել էր, որ պատրաստ է վճարել Կասիլյասի աշխատավարձի կեսը նոր ակումբում: