Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

21-ամյա հղի կինը «բիսեդկայում» խնջույքի ժամանակ դանակահարել է իր ամուսնուն ծեծող տղամարդուն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ սկսվեց Գոհար Մարտիրոսյանի գործի դատական քննությունը:

Հանցավոր արարքը, որի համար մեղադրվում է Գոհարը, կատարվել է ուղիղ մեկ տարի առաջ: Հանցանքի կատարման, ինչպես նաև դատական այս նիստի օրն ամբաստանյալի ծննդյան օրն է:

Գոհար Մարտիրոսյանը մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Հանցանքը կատարելու պահին Գոհարը նշել է իր 21-ամյակը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հուլիսի 6-ին, ժամը 21-ի սահմաններում Երևանի Ջրաշենի 1 հասցեում գտնվող զրուցարանում, խնջույքի ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ Գոհար Մարտիրոսյանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Խաչիկ Գ.-ի որովայնի ձախ հատվածին ու նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Դատական նիստից առաջ Գոհարը ասաց, թե տուժողը նույնպես դատարան է եկել: Սակայն հետո պարզվեց, որ «տուժող» ասելով՝ Գոհարը նկատի ուներ ոչ թե գործով տուժող Խաչիկին, այլ… իր ամուսնուն:

Ամբաստանյալ Գոհարը դատարանում հայտնեց, որ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է, ունի մեկ մանկահասակ՝ 3 ամսական երեխա:

Ուշացումով դատարան հասավ գործով տուժողը: Փոքրամարմին, վտիտ Գոհարի կողքին 57-ամյա տուժող Խաչիկը ավելի ամրակազմ էր թվում:

Նա ասաց, թե նյութական պահանջ չունի Գոհարից:

Ըստ Գոհարի՝ ինքը խառնվել է տղամարդկանց կռվին, ցանկացել է օգնել իր ամուսնուն. «4 տղամարդով նրան ծեծում էին, դե ես էլ փորձեցի ամուսնուս… պաշտպանել…»:

Հանուն ամուսնու պաշտպանության դանակի գործադրմանը դիմած Գոհարը հանցանքի կատարման պահին… հղի է եղել… Փաստորեն, նետվել է պաշտպանելու ոչ միայն ամուսնուն, այլև իր երեխայի հայրիկին…

Գոհարի փաստական ամուսինը այս գործով պարզապես վկայի կարգավիճակ ունի…

Գոհարն ասաց, որ ծնողազուրկ է, մինչև 14 տարեկանը տատիկի խնամքի տակ է մեծացել, հետո տատիկը մահացել է: Գոհարն այն ժամանակից մինչև հիմա բարեգործական հիմնադրամում է հաշվառված:

Որբ մեծացած Գոհարին տղամարդկանց կռվի ժամանակ թվացել էր, թե ամուսնուն վտանգ է սպառնում, նա դանակն առել ու նետվել էր ամուսնուն փրկելու…

Գոհարի շահերի պաշտպանը դատարանին ներկայացրեց բժշկական փաստաթուղթ, համաձայն որի՝ Գոհարի երեխան վատառողջ է…

Գոհար Մարտիրոսյանը միջնորդեց, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Նախաքննության ընթացքում Գոհարն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, բայց դատարանում ասաց, թե իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, նույնիսկ պատրաստ է օրենքով սահմանված ու դատարանի կողմից նշանակվող պատիժը կրել… Դա էլ՝ հանուն ամուսնու…

Մեղադրողն ու տուժողը չառարկեցին արագացված կարգ կիրառելու դեմ:

Գործի քննությունը կատարվեց արագացված կարգով:

Դատարանը Գոհարի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ ի հայտ չբերեց:

Նշվեցին մի շարք մեղմացնող հանգամանքներ՝ նախկինում դատված չլինելը, խնամքին վատառողջ մանկահասակ երեխա ունենալը…

Մեղադրող Ռ. Երիցյանը ժամանակ խնդրեց ճառին պատրաստվելու համար:

Դատական վիճաբանություններին դատարանը կանդրադառնա հուլիսի 9-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում