Հունաստանի ճգնաժամային իրավիճակը այսօր երկրում կայացած ռեֆերենդումից հետո չի փոխվել: Հունաստանը և ԵՄ-ն պետք է համաձայնության գան Բրյուսելի կողմից Աթենքին ցուցաբերվելիք հետագա աջակցության շուրջ: ԱՄՆ-ի այս տեսակետը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշուա Էռնեստը:
Նրա կարծիքով՝ խնդիրը մնացել է նույնը: Ամերիկյան կառավարությունը վաղուց ասել և ասում է, որ ԵՄ-ի, ինչպես նաև Աթենքի և ԱՄՆ-ի շահերից է բխում Հունաստանի՝ եվրոգոտում մնալը: