Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տղամարդկանց 37, իսկ կանանց 38 տոկոսն ունի ավելորդ քաշ: 1980-2013 թթ. ավելորդ քաշ ունեցող 25-ն անց տղամարդկանց թիվը աճել է 7.1, իսկ կանանցը 8.2 տոկոսով: Հայտնում է Zee News-ը:
Այդպիսի աճը մեծ մասամբ պայմանավորված է բարձր կալորիականությամբ մթերքով: Հետազոտողները նշում են, որ ամենից շատ կալորիա են պարունակում վերամշակված բանջարեղենային մթերքները: Դրանք էժան են և մատչելի: Մասնագետների կարծիքով՝ ավելորդ քաշի պատճառ են նաև նստակյաց կյանքը և մեքենաներով երթևեկելը: