Գերմանիան և Ֆրանսիան Հունաստանի կառավարությունից կոնկրետ առաջարկություններ են սպասում ճգնաժամից դուրս գալու երկրում տեղի ունեցած հանրաքվեից հետո, հայտնում է tass.ru-ն:
Այդ մասին հայտարարել են երկու երկրների ֆինանսների նախարարներ Վոլֆգանգ Շոյբլեն և Միշել Սապենը: «Մենք հարգանքով ենք վերաբերվում հանրաքվեի արդյունքներին, բայց սպասում ենք կոնկրետ առաջարկությունների: Նախաձեռնությունը կարող է լինել միայն հունական կառավարության կողմից»,- ասել է Սոպենը:
Նրա խոսքերով՝ երեքշաբթի սպասվող գագաթնաժողովին եվրոգոտու երկրների ղեկավարները կքննարկեն հունական խնդրի քաղաքական կողմը:
Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ քվեարկողների 61,31 %-ը դեմ է եղել վարկատուների համաձայնության պայմաններին երկրի պարտքի վերաբերյալ, իսկ 38,69 %-ը աջակցել է նրանց: