Այսօրվա հանդիպման արդյունքները Իրանի և «վեցյակի» բանակցական գործընթացում ամրապնդում են համաձայնության գալու վստահությունը: Այդ մասին հայտնել է TASS-ին արևմտյան բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:
«Վստահությունը ավելացել է, տեքստում համաձայնեցված կետերն ավելացել են: Գործընթացը շարժվում է և վստահություն կա, որ ամենաուշը հուլիսի 8-ի գիշերը կարող ենք հասնել համաձայնության»,- ասել է զրուցակիցը: