Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն թիմի հետ կնքել է 5-ամյա պայմանագիր, տեղեկացնում է թուրինցիների մամլո քարտուղարությունը:
29-ամյա Մարկիզիոն «ծեր սենյորա»-ի կազմում հանդես է գալիս 2006 թվականից: Այդ ընթացքում նա մասնակցել է Իտալիայի առաջնության 238 հանդիպման և դարձել 32 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարկիզիոյի տարեկան աշխատավարձը կազմել է 3,5 մլն եվրո: