Թուրինի «Յուվենտուս»-ը երկարաձգեց թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է «ծեր սենյորա»-ի պաշտոնական կայքը:
Ըստ նոր պայմանագրի` Ալեգրին «Յուվենտուս»-ի ղեկին կմնա մինչև 2017 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեգրիի տարեկան աշխատավարձը կդառնա 3 մլն եվրո: