Իտալական «Միլան»-ը ձեռք է բերել «Պարմա»-ի 19-ամյա կիսապաշտպան Խոսե Մաուրիի տրանսֆերը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մաուրին «Միլան»-ի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ 2014/15 թթ. մրցաշրջանում Մաուրին «Պարմա»-ի կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: