Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում կդրվի նացիստների ժամանակ հալածանքների զոհ դարձած հոմոսեքսուալիստների հուշարձանը, հայտնում է euromag.ru-ն:
Մրցույթում հաղթած նախագիծը հայտնի է: Դա մայթի վրա 70 քառակուսի մետր տարածքով մոզաիկա է, որի տեղն արդեն ընտրված է:
Այն կգտնվի Schwarzfischer բարի տեղում, որտեղ հավաքվում էին Մյունխենի հոմոսեքսուալիստները, ովքեր դարձան 1934 թվականի ոստիկանական հարձակման թիրախը: