Իտալական «Ռոմա»-ի կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին հետաքրքրել է «Միլան»-ին, տեղեկացնում է Sport Mediaset-ը:
«Ռոսոների»-ները պատրաստ են 20-ամյա պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել 18 մլն եվրո: Նշվում է, որ «Ռոմա»-ն Ռոմանյոլիի տրանսֆերի դիմաց պահանջում է 20 մլն եվրո:
«Միլան»-ը հետաքրքրված է նաև Լիոնի «Օլիմպիկ»-ի պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով, սակայն վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո, որը «Միլան»-ի ղեկավարության համար անչափ բարձր գին է: