Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Շարժումը հիանալի զարգացում է Հայաստանի, ռուսական զենքը՝ Մոսկվայի շահերի համար․ Jane’s intelligence

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

Ինչպե՞ս եք գնահատում վերջին շաբաթների քաղաքացիական ակտիվությունը Երևանի կենտրոնում և դրա համատեքստում Ռուսաստանի կողմից սպառազինության ձեռք բերման համար 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման փաստը:

-Քաղաքացիական շարժումը հիանալի զարգացում է Հայաստանի համար: Շարժումը թարմություն է և դեռ վարկանիշի խնդիր չունի, ի տարբերություն քաղաքական ընդդիմադիր կուսակցություններին: Եվ ամենակարևորը, այն երիտասարդությունն է  ղեկավարում, երիտասարդություն, որը որոշել է վերջ դնել իր քաղաքական մեկուսացմանն ու ապատիային: Չնայած շարժման որոշակի անկմանը, շատ վաղ է ասել, թե այն մարում է: Շարժումը չպետք է դատել այն կանոններով, որ ընդունելի են քաղաքական կուսակցությունների կամ զինված  խմբավորումների համար, վերջիներս սովորաբար ունեն հստակ նպատակ ու մարտավարություն նախքան իրենց  արշավը սկսելը, և նրանց վերջնական պայքարը իշխանության հասնելու համար է: Նման վարքագիծը միշտ չէ, որ կիրառելի է քաղաքացիական շարժումներին:

Ավելին, քաղաքացիական շարժման թուլությունները միևնույն ժամանակ իր ուժեղ կողմերն են: Օրինակ՝ շարժումն ունի ավելի լայն և արագ փոփոխվող ղեկավարություն՝ ի տարբերություն քաղաքական կուսակցությունների: Այս պատճառով շարժումը կարող է լինել քաոսային և համակարգելու առումով դժվար, բայց դրա փոխարեն իշխանությունները անկարող են վերահսկել ցուցարարներին նրանց լիդերների վրա ազդելով: Իշխանությունների համար դժվար է, որոշել թե ում հետ խոսեն, կամ նկատմամբ ուժ կիրառեն, բանակցեն, քանի որ այսօրվա լիդերը, վաղը կարող է արագ կորցնել իր ազդեցությունը:

Մաքսային միության անդամ երկրների կառավարությունները հիմա գիտեն, թե ինչպես վարվեն ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք սովորաբար կենտրոնացած են մեկի անձի շուրջ, բայց քաղաքացիական շարժումները ավելի դժվար են մանիպուլյացիայի ենթարկվում,  իսկ բռնի ուժի կիրառումը լայն զանգվածի վրա կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ ինչպես տեսանք Հայաստանի իշխանությունների ջրցան մեքենաների կիրառած փորձից:

Եթե շարժումը լավ կառավարվի, այսինքն շարունակի հետևողականորեն և նաև հնարամտորեն մարտահրավերներ նետել իշխանություններին, ապա այն մեծ հնարավորություն ունի աստիճանաբար քայքայելու ներկայիս կեղեքիչ քաղաքական համակարգը, որը վերջին տասնամակի ընթացքում կատարելագործվել է  ծառայելու միայն մի խումբ մարդկանց շահերին: Այս համակարգը փոխելու մի միջոցը պետք է լինի պայքարը կառավարման համակարգի բոլոր ոլորտներում աճող կոռուպցիայի կանխարգելումն ու ի վերջո, վերացումը:

Սրանք բոլորը քաղաքական հարցեր են, իսկ քաղաքացիական շարժումները ևս քաղաքական շարժումներ են՝ նույնիսկ եթե իշխանության հասնելու նպատակ չունեն: Ավելին՝ եթե շարժումը սկսի հաջողություններ գրանցել, ապա այն նաև կծնի նոր առաջնորդները, որոնք կմտնեն քաղաքական պայքարի մեջ` իշխանություն ձեռք բերելու համար:

Չնայած իր քաղաքական էությանը, այսօր շարժումն ակտիվորեն մերժում է իր քաղաքականացված լինելու հանգամանքը: Շարժումը ենթադրում է, որ քաղաքական կոչվելով, այն կնույնացվի Հայաստանի ձախողված և որոշ դեպքերում պարզապես վարկաբեկված քաղաքական ընդդիմության հետ և անուղղակիորեն կաջակցի այդ կուսակցությունների իշխանության հասնելու ձգտմանը: Ես կարծում եմ՝ շարժումը դեռ պատրաստ չէ իր վրա վերցնել այնպիսի մեծ գործ, ինչպիսին է երկիրը ներկայիս հզոր քաղաքական ու տնտեսական էլիտայից ազատագրելը: Սա պայմանավորված է շարժման քիչ փորձառության, սակավ ռեսուրսների և աշխարհաքաղաքական հանգամանքներով: Նրանք այս իշխանությունների հանդեպ ավելի մեծ հավատ չունեն, քան մյուսները, բայց ի տարբերություն շատերի, ովքեր կուզեին տեսնել արագ իշխանափոխություն, շարժումը իրենց քայլերը դիտում են իբրև երկարատև արշավ: Նրա տակտիկան այն է, որ ստիպի համակարգին խնդիր առ խնդիր, փոքր, բայց հաստատուն քայլերով նահանջել, միչև շարժումը կարողանա լայն թափ հավաքել, քաղաքականանալ և իրական իշխանափոխության հասնել:

Բայց շատ ցուցարարներ չեն կիսում այս մարտավարությունը: Նրանք ավելի քիչ համբերություն ունեն և կցանկանան, որ համակարգն ավելի արագ փոխվի, քանի որ ժամանակն Հայաստանի ազգային շահերի դեմ է աշխատում` տնտեսական վիճակը վատթարանում է, արտագաղթն էլ ավելի սաստկանում:

Այս զարգացումների ֆոնին՝ Ռուսաստանի կողմից սպառազինության ձեռքբերման համար 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրվեց,և նշվում է, որ ՀԷՑի պարտքն այդ գումարով չի մարվելու:

-Մոսկվայից 200 միլիոն դոլարի վարկի տրամադրումն այն ժամանակ, երբ Մոսկվայի արտարժույթային պաշարներն արագ նվազում են, ցույց է տալիս մեկ բան, որ Ռուսաստանը ձգտում է Հայաստանը պահել իր ճամբարում: Մոսկվան քաջատեղյակ է, որ Հայաստանի հավատարմությունը Մոսկվային պայմանավորված է  Թուրքայի ու Ադրբեջանի հետ կապված անվտանգության խնդիրներով: Բայց շատ հայաստանցիներ սկսել են երկմտել, թե որքան կայուն է դաշնակից է Ռուսաստանը, հաշվի առնելով աճող ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին, Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հավասարության պահպանումը Մոսկվայի կողմից, հայ-ադրբեջանական սահմանին պարբերական էսկալացիան և Ռուսաստանի չեզոք դիրքը, Ռուսաստանի և Թուրքիայի էներգետիկ խորացող հարաբերությունները:

Հետևաբար, ռուսական զենք ձեռք բերելու համար արտոնյալ պայմաններով վարկ տալով Ռուսաստանը փորձում է հիշեցնել հայասատանցիներին իր կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում և փորձ է կանխելու պոտենցիալ հակառուսական տրամադրությունները, հատկապես հաշվի առնելով, որ վերջին ցույցերը բռնկվեցին հենց ռուսական ընկերության քայլերի արդյունքում:

Հայաստանցիների և հայերի շրջանում տարածված կարծիք կա, որ Մոսկվան Երևանի բարեգործ պաշտպանն է, և որ Երևանն ավելի շատ բան է ստանում այս  համագործակցությունից,  քան Մոսկվան: Բայց Կրեմլում ավելի իրատեսորեն է արժևորում Հայաստանին. Ռուսաստանն իրեն չի կարող թույլ տալ կորցնել Հայաստանը: Առանց այն էլ Մոսկվայի ընկերների ցանկը շատ կարճ է: Մոսկվան հետաքրքրված է Հայաստանում ներկայիս քաղաքական համակարգի պահպանմամբ, քանի որ այս իշխանություններն ու այս համակարգը օգնել է Ռուսաստանին տարիների ընթացքում մեծացնել իր ազդեցությունը Հայաստանի վրա: Լուրջ իշխանափոխությունը Հայաստանում կվտանգի Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և անվտանգության շահերը:

-Քանի որ Հայաստանը արտոնյալ պայմաններով է Ռուսաստանից ձեռք բերում զենքը՝ մոտավորապես ի՞նչ  իրական արժեք կարող է ունենալ 200 միլիոնի զենքը և ի՞նչ զենք կարող  է  լինել  դահաշվի  առնելով  առավելապես Ադրբեջանի հարձակողական զինուժի հսկա արսենալը՝  դա կարող է լինել հարձակողակա՞ն, թե՞ պաշտպանական:

-Ես միայն կարող եմ ենթադրել, որ Հայաստանը բազմատեսակ զինատեսակներ կփորձի ձեռք բերել: Անվտանգության պատճառներով գործնականում անհնար է իշխանությունից պարզել՝ ինչ է անհրաժեշտ հենց հիմա Հայաստանին: Հայաստանը, ըստ միջազգային պայմանավորվածությունների սովորական զինատեսակների իր զինանոցի վիճակագրությունը կիսում է միջազգային մարմինների հետ (օրինակ, ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների ռեգիստրը), բայց որոշ ժամանակ է պետք վերջին վիճակագրական տեղեկությունները ստանալու համար:

Ես միայն կարող եմ ենթադրել, որ Հայաստանը կփորձի ձեռք բերել և՛ պաշտպանողական, և՛ հարձակողական զինատեսակներ, չնայած Հայաստանի իշխանությունը ստիպված կլինի 200 միլիոնից ավելին ներդնել Ադրբեջանի զինանոցին հասնելու համար: Բայց Հայաստանը չի փորձում քանակով մրցել Ադրբեջանի հետ: Ֆինանսական միջոցների սղության պատճառով անհրաժեշտ է զինուժի մարտունակությունը բարելավել: Սա ավելի շատ լավ կառավարում է պահանջում, քան ֆինանս:

Վերջին օրերին պաշտոնական ամենաբարձր շրջանակներից խոսվում է, որ Ռուսաստանը Հայաստանին վաճառել է «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգ: Կարո՞ղ է սա իրական լինելԱվելի չի՞ խախտվում արդյոք տարածաշրջանի ռազմականացման հավասարակշռությունը:

–Մինչ այս պահը միայն մամուլի հրապարակումներ են եղել, գլխավորապես ռուսական լրատվական գործակալությունների կողմից, որոնք նշում են, որ Մոսկվայի և Երևանի միջև քննարկումներ են անցկացվում, բայց վերջնական որոշում չկա: Պարզ չէ՝ Հայաստանը կվերցնի հակահրթիռային պաշտպանության համակարգ , և եթե այո, պարզ չէ՝ դա կլինի «Իսկանդեր Մ», թե ավելի պարզացված «Իսկանդեր Ե» մոդելը, որը համապատասզանում է միջազգային ռազմական արտահանումների պահանջներին, քանի որ ծածկում է 280 կիլոմետր տարածք, ի տարբերություն «Իսկանդեր Մ»-ն` 400 և ավել կիլոմետր ծածկույթով:

Ամեն դեպքում, լինի  «Ե», թե «Մ»  հակահրթիռային  պաշտպանության համակարգը, այն շատ ավելի զարգացած կլինի Հայաստանի զինուժի ներկայիս հակահրթիռային զինանոցից:  «Իսկանդերը» հատկապես օգտակար է իր, քանի որ ունի բարձր ճշգրտության, ստորգետնյա թիրախները հարվածելու և հակառակորդի հակահրթիռային պաշտպանությունից խուսփելու հնարավորություն:

Եթե այս համակարգերն ամբողջությամբ բացառապես Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո են, ապա դրանց ուղիղ թիրախը ամնայն հավանականությամբ Ադրբեջանն է: Ադրբեջանն ինքը բավականին հզոր և հարուստ հրթիռային պաշտպանության համակարգեր ունի, բայց «Իսկանդերի» գործնական առկայությունը  Հայաստանի վերահսկողության ներքո կանխարգելող զսպաշապիկ կլինի Բաքվի հարձակողական նկրտումների համար:

Իսկ ընդհանրապես, օրեցօր ավելի բարդ զինատեսակներ ներառող Հայաստան- Ադրբեջան սպառազինությունների մրցավազքը չլուծված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի արդյունք է, որ դեռ երկար շարունակվելու է, կլանելով ավելի շատ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ:

Եթե իսկապես Հայաստանը «Իսկանդեր» ձեռք բերի, ապա այն կարող է հակահրթիռային պաշտպանության առումով ավելի ուժեղ դիրքում հայտնվել, քան Ադրբեջանը, բայց գրեթե վստահ եմ, որ երկար չի տևի մինչև Ադրբեջանը վերականգնի հնարավոր անհավասարակշռությունը:

Թերևս միակ դրական զարգացում այն կլինի, որ ավելի բարդ զինանոցի առկայութայն դեպքում Հայաստանն ու Ադրեբջանն ավելի խոցելի են դառնում միմյանց նկատմամբ, ուստի քիչ հավանական է, որ կողմերը լայնածավալ պատերազմի դիմեն:

Եթե «Իսկանդերն» իրականություն է, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը գործնականում մտել է Արևմուտք Ռուսաստան դիմակայության տիրույթ Ռուսաստանի կողմից:

-Չնայած Հայաստանի քաղաքական առաջնորդների այն վստահեցումներին, որ Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, Հայաստանին Արևմուտքում վաղուց ընկալում են իբրեև Ռուսաստանի արբանյակ պետություն:

Արդեն երկար ժամանակ է, ինչ ռուսական ռազմաբազան Հայաստանում է: Երևանը հանաձայնվել է անդամակցել այն բոլոր քաղաքական, անվտանգության և տնտեսական կազմակերպություններին, որ Ռուսաստանն առաջարկել է: Հայաստանը երբեք հստակ ցանկություն չի ունեցել միանալ ՆԱՏՕ-ին: Հայաստանը ավելի պրո-ռուսական չի կարող լինել: Պետք է ավելացնեմ, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև ներկայիս աշխարհաքաղաքական հակամարտությունը թույլ չի տալիս Հայաստանին  հավասարակշռել իր հարաբերությունները Ռուսաստանի և Եվրամիության միջև։

Հայաստանում ռազմավարական հրթիռային պաշտպանական համակարգի տեղակայումը միայն կամրապնդի այն կարծիքը Արևմուտքում, որ Երևանը անշեղորեն շարունակում է սերտ ռազմական ինտեգրացիան Ռուսաստանի հետ: Այս հակահրթիռային համակարգերը ունեն նաև միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն, և հատկապես ռուսական զինանոցում նման նպատակի են ծառայում: Հետևաբար, Արևմուտքում Իսկանդերի ներկայությունը կարող է ոմանց մոտ անհանգստության տեղք տալ, չնայած հստակորեն պետք է ասել, որ Հայասատանում միջուկայի մարտագլխիկների առկայության մասին խոսք չի եղել և չեմ կարծում, թե անգամ կարող է լինել: Պարզապես, Ռուսաստան – Արևմուտք ներկայիս առճակատման պայմաններում, երբ շատ Արևմտյան քաղաքական գործիչներ մտավախություն ունեն, որ Ռուսաստանն ավելի նվաճողական արտաքին քաղաքականություն է որդեգրել, ոմանք կարող են ենթադրել, որ Ռուսաստանն ավելի հեռահար նպատակներ է հետապնդում  Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում` Հայաստանն Իսկանդերներ ուղարկելով: Կրկնեմ, որ սրանք ընդհամենը մտավախություներ են:

Չնայած, պետք է ասեմ, որ Իսկանդերների առկայության փաստը չպետք է ցնցող լինի, որովհետև  արդեն տարիներ են ինչ պարբերաբար հրապարակումներ են լինում Հայաստանի ռուսական ռազմաբազայում «Իսկանդերների» ներկայության մասին:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում