«Ասթոն Վիլա»-ի բելգիացի հարձակվող Քրիտիան Բենտեկեն մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը։
Daily Express-ի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 24-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց 46 մլն եվրո է առաջարկել։ Սպասվում է, որ տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի արդեն այս շաբաթ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2014/15թթ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման՝ խփելով 15 գոլ ու կատարելով 2 գոլային փոխանցում։