Բնապահպանները զգուշացնում են, որ սպիտակ արջերը 10 տարի անց ամբողջովին կանհետանան՝ ասվում է ԱՄՆ վայրի բնության ու ձկնային պաշարների ծառայության հաշվետվությունում: Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ դրանում նշված է, որ սպիտակ արջերի թվաքանակի կրճատման պատճառը ջերմոցային գազերի ռեկորդային արտանետումներն են:
Բևեռային արջերը ներկայումս գտնվում են չափազանց վտանգավոր իրավիճակում։ Վերջին հաշվով նրանց փրկելու միակ եղանակը ջերմոցային գազերի արտանետման ծավալի նվազեցումն է:
Մոտ երկու տասնյակ բնապահպաններ նման եզրահանգման են եկել վերջին 20 տարում Արկտիկայի կլիմայական գործընթացներն ու սպիտակ արջերի թվաքանակի մասին տվյալները վերլուծելուց հետո: