Բրիտանական Մանչեսթերի բնակչին ձերբակալել են ոստիկանական բեռնատարի տանիքին ընթրելու համար: Manchester Evening News-ի հաղորդմամբ՝ 30-ամյա տղամարդը բարձրացել է ավտոմեքենայի վրա հուլիսի 6-ին՝ գիշերը մոտ ժամը մեկին:
Իրավապահը տեսել է, որ բրրիտանացին քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում ոստիկանական ֆուրգոնի տանիքին նստած կոնֆետ է ուտում ու կաթնային կոկտեյլ խմում: Պարզվել է՝ տամարդը խմած է եղել:
Նշվում է, որ բրիտանացուն, որի անունը չի նշվում, առաջադրվել է հասարակական կարգը խախտելու մեղադրանք: Թե ինչ պատիժ է սպառնում տղամարդուն՝ հայտնի չէ: