Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի գործակալ Ֆոլկեր Շտրուտը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։
23-ամյա ֆուտբոլիստը երկու մրցաշրջան շարունակ ոչ մի կերպ տեղը թիմի մեկնարկային կազմում ամրապնդելու հնարավորություն չի ստանում։
«Գվարդիոլան «սպանեց» Գյոտցեին։ Մարիոն զգում է, որ մարզիչն իրեն չի վստահում։ Զարմացած եմ, քանի որ Գվարդիոլան կարևոր խաղերում, ինչպիսիք են Գերմանիայի գավաթի խաղարկության հանդիպումները, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը, չի օգտվում Գյոտցեի ծառայություններից։
Գյոտցեն խաղում է միայն անցումային խաղերում։ Տարօրինակ է նաև, որ ակումբում ոչ ոք չի հասկացել դա ու չի պաշտպանում Գյոտցեին։ «Բավարիա»-ին նախկին նախագահ Ուլի Հյոնեսի պես կերպար է հարկավոր»,- հայտարարել է գործակալը։