Thursday, 25 04 2024
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»

Ինչը և որքան ժամանակով է իշխանությանը փոխել

Գնա՞լ նորից Բաղրամյան փողոց, թե՞ չգնալ. ըստ էության, այս շեքսպիրյան հարցն է երևի թե կազմելու հասարակական մտորումների առանցքը հուլիսի 6-ի կեսօրին ոստիկանական գործողություններից հետո, որոնց արդյունքում բացվեց 14 օր շարունակ փակ մնացող պողոտան: Հայտարարվել է, որ Ազատության հրապարակում ժամը 19-ին տեղի է ունենալու հավաք, որի ընթացքում էլ որոշվելու են քաղաքացիների հետագա անելիքները:

Մի բան հստակ է՝ Բաղրամյան փողոցում տեղի ունեցածը մի հանգրվան էր, որից հետո Հայաստանում նոր իրավիճակ է ձևավորվել: Այդպիսի հանգրվաններ Հայաստանի հանրությունն արձանագրել է պարբերաբար՝ բարձրացված խնդիրների հաջող լուծմամբ կամ չլուծմամբ: Բաղրամյան փողոցն այս առումով, անկասկած, բացառիկ չէր, սակայն առանձնահատուկ էր մի շարք նոր հանգամանքներով, որոնց մասին առիթ եղել է խոսելու, և անկասկած՝ դեռ կխոսենք: Այսօր երևի թե խոսելու ժամանակը չէ, այլ ավելի շատ մտորելու կատարվածի շուրջ: Եվ մտորումների մի ուղղությունն էլ կարող է լինել իշխանության պահվածքը:

14 օր շարունակ իշխանությունները հանդուրժում էին քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի փակ լինելը: Միևնույն ժամանակ ակնհայտ էր, որ անգամ ոստիկանական գործողության պարագայում, այդ գործողությունն իր ուժային բաղադրիչի և ագրեսիվության առումով որևէ համեմատության եզր չուներ նախկին, նույնիսկ մի քանի օր առաջ նույն փողոցում կիրառված գործողության հետ, որ տեղի ունեցավ հունիսի 23-ին:

Այս ամենը առաջացնում է Հայաստանի համար մի կարևոր հարց. իշխանությունները դարձել են իսկապե՞ս հանդուրժող և հրաժարվել են ուժային մեթոդների գերակայությունից, կամ ավելի ճիշտ՝ ամեն կերպ և ամեն գնով, ամեն միջոցով ուժային մեթոդաբանության գերակայությունից, թե՞ պարզապես իրավիճակը այնպիսին էր, որ չէր առաջացրել մեծածավալ և ավելի ագրեսիվ ու կոշտ միջոցառումների կարիք: Իշխանություննե՞րն են իրենց մոտեցումներում փոխվել, թե՞ հասարակությունն է փոխվել, և հունիսի 23-ի, այսպես ասած, հակադարձ էֆեկտը իշխանություններին ստիպեց զգույշ լինել ուժի կիրառման հարցում:

Գործոնները միաժամանակ կարող են բազմաթիվ լինել, սակայն փաստը ինքնին, որ առկա իրավիճակում իշխանությունների պահվածքը էապես տարբերվել է նախկին տարիներից՝ ակնհայտ է:

Այստեղ խնդիրը բոլորովին էլ իշխանություններին բացահայտ կամ անուղղակի ողջունելը չէ նման պահվածքի համար: Նման պահվածքը նրանց պարտավորությունն է Սահմանադրության, օրենքի և պետության առաջ, ոչ թե մեծահոգությունը: Նրանք ընդամենը նման պահվածքով մի փոքր մոտենում են սահմանադրական կարգին:

Խնդիրը, սակայն, այն է, որ փաստը կարևոր է և պետք է ամրագրել՝ հետագայում լրջորեն ուսումնասիրելու և հասկանալու համար: Ի վերջո՝ անկասկած է, որ Հայաստանում և սոցիալական, և քաղաքական առումով դեռ բազմաթիվ անգամներ են միմյանց դեմ կանգնելու քաղաքացիներն ու իշխանությունները, դեռ բազմաթիվ առիթներ ու պատճառներ են լինելու դրա համար: Եվ այստեղ ուժային բաղադրիչի հանդեպ իշխանությունում առկա մոտեցումները հասկանալը, այսպես ասած՝ մանրազնին ուսումնասիրելը, տնտղելը կարող են էական նշանակություն ունենալ քաղաքացիական պայքարի արդյունավետ մարտավարության, մարտավարության հետագա կատարելագործման, իշխանությունների հանդեպ պահանջների ներկայացման ձևերի, ձևակերպումների, մեթոդաբանության մշակման հարցերում:

Վերջին հաշվով՝ բռնությունը, ուժը Հայաստանի իշխանությունների տարերքն ու բնույթն են, և հետևաբար առանցքային այդ հանգամանքի առումով արձանագրված փոփոխությունները հասկանալը գերկարևոր է, պարզելը գերկարևոր է, քանի որ դրանով կպարզվի, թե ինչ փոփոխություններ են առկա իշխանական համակարգի բնույթում, առկա՞ են արդյոք, եթե՝ այո, ապա ի՞նչ գործոնների ու հանգամանքների շնորհիվ, որքանո՞վ էն դրանց թվին պատկանում, այսպես ասած, արտահամակարգային, արտաիշխանական միջավայրի գործոնները, և որքա՞ն են համակարգային գործոնները, ներիշխանական գործոնները, որ կարող են արտահայտվել իշխանության ներսում ուժերի դասավորության որոշակի փոփոխությամբ, նաև լինել նման փոփոխությունների ինդիկատոր:

Հասարակությունն առնվազն մարտավարական նկատառումներից ելնելով՝ պարտավոր է այդ հարցերում լինել առավել իրազեկ՝ իր մարտավարությունում առավել կոմպետենտ լինելու համար:

Լուսանկարը՝ Sputnik.ru-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում