Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Milan 2015 Expo ցուցահանդեսի ժամանակ Լիգուրիան ներկայացնող իտալացի հետազոտողները ներկայացրել են ջրի տակ օդով լեցուն կենսոլորտի ներսում բերքի աճեցման նախագիծ:
Դա մշակման մաս է, որը վերջին հաշվով կարող է հնարավորություն տալ ոչ թանկարժեք և էներգետիկ ցածր ծախսերի միջոցով միրգ և բանջարեղեն աճեցնել աշխարհի այն մասերում, որտեղ նախկինում դա անհնար էր թվում:
Իր նախագծի համար Ocean Reef Group դայվինգի ընկերության տեր Սերջիո Գամբերինին ու նրա որդի Լուկա Գամբերինին ընտրել են բավական անսովոր տեղ՝ կենսոլորտի ներսում 6-9 մետր խորության վրա: Ընդգծվում է, որ նման խորության վրա դեռ պահպանվում է բավականաչափ արևային լույս, իսկ ջերմաստիճանը կայուն պահպանվում է +25 աստիճան Ցելսիսուսի վրա: Եվ բացի այդ, բոլոր ցանքերը գտնվում են վնասատուների համար կատարելապես անմատչելի վայրում: Ծովի ջրի գոլորշիացումը խտացվում է կենսոլորտի ներսում, ինչը ստեղծում է մեծ խոնավությամբ (85 տոկոս) միջավայր: Դա նպաստում է բերքի աճին: Ընդհանուր առմամբ, այդ համակարգը շատ կայուն է և պահանջում է էներգիայի ոչ մեծ վատնում: