Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԼՂՀ վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության նոր նախարարին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ, այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին. տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանին` կատարած աշխատանքի համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելով նրան` Արայիկ Հարությունյանը մաղթել է նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք արդեն այլ բնագավառում:

«Այս տարիներին և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք խնդիրներ, սակայն արձանագրել ենք նաև հաջողություններ, ամենակարևորը` բավականաչափ փորձ ենք կուտակել, ինչն օգտագործվելու է հետագա աշխատանքների կազմակերպման գործում»,- ասել է վարչապետը:

Իր խոսքում Անդրանիկ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար և նշել, որ չնայած ընթացիկ խնդիրներին,այնուամենայնիվ, նախարարությունը կարողացել է կատարել կառավարության ծրագրով գյուղոլորտին վերապահված գործառույթները և որոշակի հաջողությունների հասնել: Նա շնորհակալություն է հայտնել նաև նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և հավաստիացրել, որ անելու է հնարավորինս՝ իրեն տրված վստահությունն արդարացնելու համար:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արամ Մխոյանին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել նրան:

Վարչապետը, մասնավորապես, ասել է. «Արցախի և Հայաստանի Հանրապետությունների լավագույն մասնագետներից մեկը համարվելով` Մխոյանը քաջատեղյակ է գյուղատնտեսության ոլորտին և իր գործունեությամբ արդեն երկար տարիներ աջակցում է Արցախում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը: Բնագավառին առնչվող իմ որոշումներում միշտ հաշվի եմ առել նրա խորհուրդները: Համոզված եմ՝ Արամ Մխոյանն իր գիտելիքներն ու փորձառությունը լավագույնս ծառայեցնելու է Արցախի գյուղատնտեսության զարգացմանը»:

Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին բարձր պատասխանատու պաշտոնը իրեն վստահելու համար՝ Ա. Մխոյանը նշել է, որ խորությամբ ծանոթ է ոլորտի խնդիրներին և համոզմունք է հայտնել, որ բոլոր հնարավորությունները կան Արցախի Հանրապետության գյուղատնտեսությունը հասցնելու բարձր մակարդակի:Նա խոստացել է լինել անաչառ ու սրտացավ նախարարության առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհին:

Վարչապետ Հարությունյանը, անդրադառնալով սկսված կառուցվածքային բարեփոխումներին, նշել է, որ տնտեսության պատշաճ զարգացումն ապահովելու համար նոր գործիքներ են կիրառվելու: «Սա վերջին կառուցվածքային փոփոխությունը չէ, փուլային շարունակվելու են փոփոխություններն ու կրճատումները, և աստիճանաբար պետական կառավարման համակարգի մի խումբ աշխատակիցների տեղափոխելու ենք տնտեսական դաշտ: Այս տեսանկյունից կարևորում եմ արդյունավետ ծրագրերի իրականացումը` առաջին հերթին մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ, որպեսզի կրճատված կադրերը համապատասխան հմտություններ ունենան տնտեսությունում աշխատանք գտնելու համար»:

Ա. Հարությունյանը հորդորել է փոխվարչապետ Աղաբեկյանին հետագա ծրագրերում լուրջ ուշադրություն դարձնել կադրերի վերապատրաստման վրա, որպեսզի անցումը սահուն իրականացվի:

Հանդիպմանը ներկա Ա. Աղաբեկյանը, շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին, նշել է, որ պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները պետք է միանշանակ ուղղվեն հանրապետության տնտեսության զարգացմանը՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում