Ժոան Լապորտան, ով առաջադրել է թեկնածությունը «Բարսելոնա»-ի՝ առաջիկա նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ պատրաստ է Պեպ Գվարդիոլային ակումբ վերադարձնել։
«Պեպն ընկերս է։ Եթե նա ցանկանա թիմ վերադառնալ, ապա ես պատրաստ եմ անել դա։ Բայց հաջորդ մրցաշրջանում գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու է Լուիս Էնրիկեն»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի նախագահական ընտրությունները կայանալու են հուլիսի 18-ին։ Լապորտայի հիմնական մրցակիցը ներկայիս նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն է։