Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Հունիս ամսվա ընթացքում ընդունելություններին մասնակցել է 700 քաղաքացի:
Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության արդյունքում բարձրացված 509 հարցերից 418-ին տրվել է դրական պատասխան, 77-ն առայժմ քննարկման փուլում են, իսկ 14 հարց քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եղել, հետևաբար տվյալ քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ: