Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Տեսողությունը կորցրած երիտասարդի հայրը պատասխան է պահանջելու Լիսկայի խորհրդականից

Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժած Զաքարյան եղբայրների ծնողները համոզված են, որ «արդարություն կլինի, ու Սուրիկ Խաչատրյանի որդին ու նրա մերձավորները անպայման պատասխանատվության կենթարկվեն»:

Ծեծի հետևանքով տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանի հայրը՝ Գագիկ Զաքարյանը, որը որդու հետ օրերս է վերադարձել Մոսկվայից, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի կասկած չունի, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: «Այդ ամենի կազմակերպիչը Տիգրան Խաչատրյանն է եղել, ու նա չի կարող մնալ վկայի կարգավիճակում: Նա պատասխանատվության կենթարկվի, ու ոչ միայն նա, այլ նաև այդ բանդայի բոլոր մասնակիցները»,- ասաց հայրը:

Նրա խոսքով՝ Հարութ Զաքարյանը Մոսկվայից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել, մազանոթներ են պայթել, բայց հավանաբար մոտ օրերս կհարցաքննվի, ու նա պատրաստվում է ամեն ինչ պատմել իրավապահներին:

Հիշեցնենք, որ դեպքից հետո Հարութը մեկ անգամ է հարցաքննվել, այն էլ, հոր խոսքով, եղել է առողջական ոչ այն վիճակում, որ կարող էր հիշել ու մանրամասն պատմել կատարվածը: «Բայց հիմա ինչ կա, ինչ եղել է, այն էլ պատմելու է: Ինչո՞ւ պետք է ուրիշ բան ասի»,- ասաց Գագիկ Զաքարյանը: Մեր դիտարկմանը, թե մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը պնդում է, թե միջադեպից հետո միայն ծնողներն են բողոքում, իսկ որդիները ոչ մի բան չեն պնդում, չեն հաստատում, Զաքարյանը նկատեց. «Մարզպետի խորհրդականը ավելի լավ է՝ թող պատրաստվի, որ պատասխան տա իր ասածների համար: Նա հայտարարում է, թե Հարութի ծնողները ստում են, բայց Մոսկվայից բերված բժշկական եզրակացությունները ամեն ինչ փաստում են, ու թող պատրաստվի, որ անձամբ ինձ է պատասխան տալու: Իսկ եթե պարզվի, որ ես եմ ստում, ես պատասխան կտամ»:

Ինչ մնում է իրավապահներին, ապա Զաքարյանն ասաց, որ «իրենք իրենց գործը շատ լավ են կատարում: Ամեն ինչ կբացահայտվի»:

Ինչ վերաբերում է Հարութի առողջական վիճակին, ապա հայրն ասաց, որ Մոսկվայում շատ մեծ աշխատանք է տարվել աչքը պահպանելու համար և հիմա հավանականությունը մեծ է, որ դեռ հնարավոր կլինի պահպանել աչքը, բայց տեսողությունը վերականգնել հնարավոր չի եղել: Տեսողություն չկա:

Հիշեցնենք, որ այս դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորը, իսկ վերջինիս որդին գտնվում է հետախուզման մեջ: Մեղադրյալներից 4-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), իսկ 4-րդի նկատմամբ նույն մեղադրանքով հայտարարվել է հետախուզում։ Մեղադրյալները բոլորն էլ Սուրիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատից են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում