Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո

Գոլ ջուրն ու տնտեսությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կովկիթի մանրամասներից բացի, երբեմն նաև ասում է բավական արդիական բաներ, որոնց հետ վիճելը, կոնցեպտուալ առումով, իհարկե շատ դժվար է: Օրինակ, երբ նա ասում է, որ Չինաստանի ու Հնդկաստանի առկայության պայմաններում Հայաստանի համար առավել նպատակահարմար է ոչ թե արդյունաբերական, այլ ինովացիոն հիմքով տնտեսություն ունենալը, դժվար է վիճարկել դրա կոնցեպտուալությունը: Բայց այլ բան է մի բան ասելը, և բոլորովին այլ է այն, թե ինչ է արվում այդ ասածների ֆոնին իրականում: Այդ առումով չափազանց խոսուն մի քանի դրվագ մեջբերենք:

Վերջին շրջանում Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն մեծացել է Ռուսաստանում հարստացած հայերի դերակատարությունը: Նրանք ոչ միայն տաշիր-տուշիրներ են կազմակերպում, այլ նաև ինչ որ ներդրումներ անում Հայաստանում: Դա չենք կարող հերքել: Բայց հիմա տեսնենք, թե ինչպիսին են այդ ներդրումները: Օրինակ, արդեն մեկ միլիարդից ավելի կարողություն ունեցող Սամվել Կարապետյանը` նույն Տաշիրի Սամոն, Հայաստանում հսկայական տոնավաճառ-ժամանցային կենտրոն է կառուցում, հիմա էլ պատրաստվում է կրկեսը վերանորոգել: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից ևս մեկը` Ռուբեն Վարդանյանը, Հայաստանում տասնյակ միլիոնավոր ներդրումներ է անում բանկային ոլորտում, ինչպես նաև Ճոպանուղի է կառուցում, հիմա էլ պատրաստվում է Դիսնեյլենդ հիմնել Հաղթանակի զբոսայգում, կրկին ծախսելով մի քանի միլիոն դոլար:

Ռուսաստանի մյուս մեծահարուստ հայերն էլ մեծ ու փոքր ներդրումներ են անում Հայաստանի ժամանցի և սպասարկման ոլորտներում: Հիմա փորձենք համեմատել, թե մեծահարուստ հայերի այդ ներդրումները ինչքանով են տեղավորվում ինովացիոն տնտեսություն կառուցելու այն դեկլարացիաների շրջանակում, որի մասին հաճախ ենք լսում Տիգրան Սարգսյանի և Սերժ Սարգսյանի շուրթերից: Դրանք տոնավաճառը, կրկեսը, ճոպանուղին և Դիսնեյլենդը որևէ կերպ այդ կոնցեպցիայի մեջ չեն տեղավորվում: Դրանց կոնցեպտուալ հիմքը շատ պարզ է` հաց և տեսարաններ ժողովրդին: Մի քանիսը հաց կունենան Դիսնեյլենդում, տոնավաճառում կամ կրկեսում աշխատելով, մի քանի հազարն էլ կգնան ու զվարճանքի տեսարանների ականատես կլինեն. Խրախճանք ժանտախտի ժամանակ: Ահա այն հիմքը, որով կառուցվում է ժամանակակից Հայաստանի տնտեսությունը: Դրա առյուծի բաժինը կազմում են ռեստորանները, գիշերային ակումբները, կարաոկեները, սրճարանները, հյուրանոցները` ընդ որում հպանցիկ ժամանցի, ոչ թե տուրիստական ինդուստրիայի պահանջներին բավարարող, կրկեսները, կարուսելները, տոնավաճառները և շուկաները:

Ինովացիան մեզ չի «սպառնում»: Մեզ սպառնում են միայն հավերժական հեքիաթները, որ ինովացիայի, արդիականացման և այլնի մասին կարող են նստել ու ժամերով պատմել մեր բարձրաստիճան պաշտոնյաները: Այ, երբ նրանք դադարեցնեն այդ հեքիթասածությունը, դա արդեն զգալի ինովացիոն մոտեցում կլինի կառավարման ասպարեզում, և միգուցե կարող է հույս արթնանալ, որ այդ մոտեցումը մի օր կարող է արտացոլում գտնել նաև տնտեսական քաղաքականության մեջ: Իսկ առայժմ, բարի գալուստ տոնավաճառ, ռեստորան կամ ճոպանուղի բաց երկնքի տակ` բարի գալուստ Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում