Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բաղրամյանի դասերը

Ոստիկանությունը քիչ առաջ իրականացված հատուկ գործողությամբ Բաղրամյան փողոցից հեռացրեց ավելի քան 12 օր այնտեղ նստացույց իրականացնող քաղաքացիերին և բացեց պողոտան: Այս գործողությունը հաջորդել էր նախօրեին ներկայացված վերջնագրին, որով նստացույցի համակարգող ներկայացող մի խումբ քաղաքացիներ հայտարարել էին, որ եթե իշխանությունները չեն կատարում իրենց պահանջները՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ, որ ներկայացնում են ցուցարարները, ապա իրենք սկսելու են բարիկադները մեկ քայլ առաջ տանելու մարտավարությունը: Այսօր՝ ժամը 21-ին, սպառվում էր վերջնագրի ժամկետը: Եվ այս իմաստով ոստիկանությունն ըստ էության կանխարգելիչ գործողություն իրականացրեց:

Գործողությունն իրականացվել է առանց հատուկ միջոցների: Այդ ընթացքում պողոտայում էին նաև մի խումբ պատգամավորներ, բազմաթիվ լրագրողներ: Բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ:

Այսպիսով, ըստ էության, Բաղրամյան պողոտայում զարգացած իրադարձությունների ևս մի փուլ ավարտվեց: Առաջին պայմանական փուլը մինչև հունիսի 27-ն էր, երբ Սերժ Սարգսյանը հայտնի հայտարարությունը արեց: Երկրորդ փուլը 27-ից հետո վերակազմավորումը կամ վերաձևավորումն էր, երբ, ըստ էության, փոխվեց պողոտայի առաջնորդող կամ համակարգող խումբը, եկան այլ մարդիկ, փոխվեց նաև մասնակիցների թվաքանակը, այն զգալիորեն նվազեց, նաև փոխվեց բովանդակությունը, և քննարկումներ ծավալվեցին հետագա ընթացքի շուրջ:

Այդ փուլը փաստորեն շարունակվեց մինչև արդեն հայտնի վերջնագիրը, որին էլ հաջորդեց ոստիկանության գործողությունը: Կլինե՞ր այդ գործողությունը, եթե չլիներ վերջնագիրը: Շատ դժվար է ասել: Համենայն դեպս ոստիկանությունը մինչ այդ հայտարարում էր, որ որևէ գործողություն չի անելու, և սպասելու են, մինչև ցուցարարներն իրենք կբացեն պողոտան: Մյուս հարցն է՝ կլինի՞ վերադարձի փորձ, քաղաքացիները կձեռնարկե՞ն նման քայլ, ե՞րբ կանեն դա, ի՞նչ բովանդակությամբ, ի՞նչ պահանջներով: Սրանք հարցեր են, որոնք պատասխան կստանան առաջիկա ժամերին, օրերին, գուցե թե շաբաթներին:

Մեկ այլ հարց է այն, թե արդյոք ոստիկանության գործողությունը պայմանավորվա՞ծ էր ոչ թե վերջնագրի առկայությամբ, որը կարծեք թե հուշում էր իրավիճակը լարելու որոշակի մտադրությունների մասին, ինչն էլ կանխարգելեցին իշխանությունները, այլ քաղաքական ավելի վեր տեղի ունեցող գործընթացներով: Մասնավորաբար, հուլիսի 3-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, թե Հայաստանում իրականացվող ցույցերը ցանկանում են քաղաքականացնել, ներգրավել երիտասարդությանը: Լավրովը «գունավոր հեղափոխության» մասին էր ակնարկել: Հետո եղավ Պարույր Հայրիկյանի՝ Եվրամիության դրոշներով մուտքը Բաղրամյան պողոտա, ինչն արժանացավ հավաքված բազմության մի մասի կոշտ և ագրեսիվ վերաբերմունքին: Եվ ահա, այս ամենից հետո վերջնագրի հնչեցում, և ոստիկանության գործողություն: Արդյոք այստեղ հնարավո՞ր է Ռուսաստանից փաթեթային որևէ վերջնագիր, որ ներկայացվել է Սերժ Սարգսյանին, իսկ Սարգսյանն էլ, իր հերթին, ոստիկանությանը հորդորել է լուծել Բաղրամյանի հարցը:

Հարցերն իհարկե բազմաթիվ են, և ակնհայտ է, որ նրանք չունեն արագ և միանշանակ պատասխաններ: Սրանք հարցեր են, որ կապված են կոնկրետ հանգուցալուծման հետ:

Միաժամանակ ոչ պակաս կարևոր են հարցերը՝ կապված այն արդյունքի հետ, որն ընդհանուր առմամբ արձանագրվել է պողոտայում այս օրերի շարժման ընթացքում:

Ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ արդյունք եղավ, ի՞նչ եզրակացություններ պետք է արվեն: Առաջինը, ըստ էության, պետք է արձանագրել, որ Հայաստանի հասարակությունը ցույց տվեց՝ կա, շնչում է, անտարբեր և ապատիկ վիճակում անշրջելիորեն լճացած կամ ճահճացած չէ, և ամեն ինչ կախված է մոբիլիզացիոն գաղափարի կամ խնդրի ընտրությունից, բովանդակությունից: Իհարկե, միշտ չէ, որ այդ խնդիրը կարող է վերաբերել Հայաստանի համար ամենակարևոր, ամենաառանցքային, ամենահամակարգային պրոբլեմի, բայց, մյուս կողմից, Հայաստանի համար հասարակական մոբիլիզացիա ապոհովող խնդրի ձևակերպումն ու մշակումն ինքնին, անկախ բնույթից, արդեն իսկ առանցքային խնդիր է: Եվ այս իմաստով Բաղրամյանի իրադարձությունները հիմք տվեցին արձանագրել դա:

Կոնկրետ նպատակի հետապնդման մասով իրավիճակը հարաբերական է, ոչինչ միանշանակ չէ: Այնուհանդերձ ակնհայտ է, որ հասարակությունը խնդիր է դրել իշխանության առաջ և գոնե մասնակի լուծում արձանագրել է: Խնդրահարույց է այն, որ հասարակությունը չկարողացավ առաջ տանել խնդրի ձևակերպման գործընթացը և հետագա զարգացումներում ինքնակազմակերպվել այնպես, որ այդ արդյունքը օգտագործի հետագա ծավալման ու թափի համար: Տեղի ունեցավ հակառակը՝ իշխանությունները օգտագործեցին դա հասարակության թափը նվազեցնելու համար: Մեծ կասկածներ կան, որ ոչ միայն դա, այլ նաև մի շարք տարբեր խմբեր ու սուբյեկտներ, որոնք ըստ էության տարրալուծեցին խնդիրը հանրության մեջ և խախտեցին պողոտայի նպատակային միատարրությունը:

Այստեղ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ իր այսօրվա տեսքով ու բովանդակությամբ Հայաստանում քաղաքական հարթությունը քաղաքացիականի հետ անհամարժեքության մեջ է, և երկուսի ներդաշնակեցումը չի ստացվում, քաղաքականը ոչ թե համալրում է, սպասարկում քաղաքացիների շահերը և փոխլրացնում, այլ կազմաքանդում է քաղաքացիականին՝ լինի դիտավորյալ թե ակամայից: Այստեղ արձանագրվում է խնդիր, որը լուծում է պահանջում հետագայում ավելի հաջող շարժումների համար: Ըստ որում՝ այդ լուծումն ավելի շատ պետք է քաղաքացիական սեգմենտին, քանի որ այստեղ ըստ էության կա ավելի առարկայական արդյունավետություն, թեկուզ փոքր խնդիրներում: Եվ կա ընդամենը խնդիր՝ չհայտնվել քաղաքականի կամ խմբային-կուսակցականի ազդեցության տակ, այլ այդ սեգմենտը բերել իր ազդեցության, իր ներգործության դաշտ: Բաղրամյանի շարժումն ըստ էության արձանագրեց, որ Հայաստանում սա լիովին նոր իրականություն է, որը նաև իշխանություններին է զրկել ավանդական ուժային-ռեպրեսիվ մեթոդներով հասարակական խնդիրները մարելու հնարավորութունից:

Այս տեսանկյունից, Բաղրամյանի երևի թե պակաս կարևոր առանձնահատկությունը չէր նաև լրատվամիջոցների, մամուլի աչալուրջ և անընդհատ հայացքը տեղ ունեցող դեպքերին: Սա նոր, տեղեկատվական իրականության էֆեկտն է, որն անկասկած իր հետքը թողնելու է հետագա հասարակական-քաղաքական զարգացումների վրա: Անցնող 12 օրերը, ըստ էության, լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն և՛ հասարակության, և՛ իշխանությունների տեսանկյունից: Այստեղ շոշափվել են բազում շահեր ու շերտեր, այդ թվում և արտաքին քաղաքականությանը վերաբերող: Հատկանշական են ռուսական արձագանքները, որ կային առաջին իսկ օրից, և որոնք բավական խուճապահար կերպով հակառուսականություն էին փնտրում Բաղրամյանում: Եվ դրա շրջանակում եղան նաև հայ-ռուսական բավական ուշագրավ պայմանավորվածություններ, որոնք կարծեք թե Հայաստանի իշխանությունները կարողացան օգտագործել տնտեսական ու ռազմա-քաղաքական որոշ կարևոր պայմանավորվածությունների համար: Սա էլ իր հերթին դաս է իշխանություններին, որ իրականում հասարակությունը, ակտիվ քաղաքացիները, տասներկու օր շարունակ հետևողականորեն ու համառորեն պայքարող երիտասարդ սերունդը, եռանդուն քաղաքացիներն են Հայաստանի ուժը, Հայաստանի դիմադրունակությունը արտաքին ու ներքին մարտահրավերների առաջ:

Միով բանիվ՝ Բաղրամյանի շարժումը, ըստ էության, մի մեծ հաղորդագրություն էր բոլոր նրանց, ում համար պետությունը իրապես թանկ է որպես գաղափար, ոչ որպես մսխելու ռեսուրս: Այդ բոլորին ուղղված բաղրամյանական մեսիջն այն է, որ պետք է ամեն ինչ անել Բաղրամյանում երկու շաբաթ շարունակ կուտակված հայաստանյան թանկ ռեսուրսը չփոշիացնելու, գեներացնելու, տարածելու համար: Դա պահանջում է Հայաստանի ազգային անվտանգությունը:

 

Լուսանկարը՝ sputnik.ru-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում