BeIN Sports-ի փոխանցմամբ` Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչումից:
«Անհավանական է: Մեսսին հրաժարվել է Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստի կոչումից:
Այդ որոշման պատճառով պարգևատրման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է 10 րոպե ուշացումով: Կազմակերպիչները փորձում էին համոզել Մեսսիին, իսկ մարզադաշտում հավաքվածները չէին հասկանում` ինչու չի մեկնարկում արարողությունը»,- գրում է պարբերականը: