Tuesday, 23 04 2024
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին

Մոսկվայի համար քաղաքացին ստրուկ է, որն ինքնուրույն չի կարող ընդվզել. Պորտնիկովը՝ Բաղրամյան պողոտայի նստացույցի մասին

«Կիևում ցույցերը ևս այլ պահանջով սկսվեցին: Ուկրաինայի քաղաքացիները, որոնք ևս ապակուսակցական և ապաքաղաքական էին, բողոքում էին, որ Ուկրաինայի նախագահն ընդունում է ռազմավարական կարևորություն ունեցող հարցեր առանց ուկրաինացիների կարծիքը հաշվի առնելու: Այդ որոշումները ոչ մի կերպ չէին քննարկվում՝ ոչ հասարակական, ոչ էլ քաղաքական հարթության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին և Մայդանի հետ համեմատություններին՝ ասաց ուկրաինացի հեղինակավոր վերլուծաբան-հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը:

Նա ընդգծեց, որ ցույցերի առաջին օրերին շարքային ուկրաինացին ցանկանում էր բացառապես վերադառնալ եվրաինտեգրման ուղուն, իսկ Ուկրաինայի իշխանությունները ուժ կիրառեցին ցուցարարաներին ցրելու համար, ինչն էլ հանգեցրեց նրան, որ բողոքը ուժեղացավ և քաղաքականացվեց:

«Արժեքների հեղափոխությունը սկսվեց հենց ցուցարարներին ցրելուց հետո: Դա քաղաքացիների արձագանքն էր իշխանությունների որոշումներին:

Երևանում առայժմ այդ դիմակայության առաջին աստիճան է: Եթե Հայաստանի իշխանությունը պատրաստ լինի հասարակության հետ երկխոսության այն բոլոր հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են հասարակությանը, մյուս աստիճաններին չի հասնի բանը: Ուկրաինայում եվրոպական ինտեգրացիան էր, Հայաստանում՝ տարիֆների պահպանումը այն մակարդակի վրա, որը գոնե հիմա կա»,- ընդգծեց Պորտնիկովը:

Նա ավելացրեց, որ քաղաքակիրթ երկրներում նման հարցերը լուծվում են երկխոսության միջոցով՝ այդպես է լինում եվրոպական ցանկացած երկրում. «Մեզ մոտ իշխանությունը սկսեց ծեծել ժողովրդին։ Այդպես է ընդունված նաև Ռուսաստանում՝ ծեծել ակցիայի մասնակիցներին՝ նրանց հետ երկխոսության մեջ մտնելու փոխարեն: Հայաստանում գործողությունների հետագա ընթացքը կախված է իշխանությունների՝ ցուցարարների հետ երկխոսության մեջ մտնելու ունակությունից:

Եթե երկխոսության փոխարեն նախընտրեն ուժի կիրառումը, ապա, բնականաբար, այդ ամենը կհանգեցնի ակցիայի մասշտաբների մեծացման ու իշխանությունների անկման»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա անդրադարձավ նաև ռուսաստանյան ԶԼՄ-ների արձագանքին և ասաց. «Ինչ վերաբերում է ռուսաստանյան ԶԼՄ-ներին, ապա նրանց համոզմամբ՝ անհնար է, որ հանրությունը ընդզվի իշխանությունների այն որոշումների դեմ, որը նրանց սխալ է թվում: Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացին նախագահի կամ մեկ այլ չինովնիկի ստրուկն է: Իսկ նա, ով ընդվզում է իշխանությունների դեմ, ոչ թե քաղաքացի է, այլ պետության թշնամի: Այն պետությունը, որտեղ քաղաքացին կարևոր դեր չի խաղում, վաղ թե ուշ աշխարհի երեսից վերանում է: Ես չեմ կասկածում, որ Ռուսաստանին նման ճակատագիր է սպասվում»:

Նա նաև ավելացրեց, որ աուդիտի անցկացմամբ խնդիրը չի լուծվի. «Այդ խնդիրը չի վերանա կես տարուց, այստեղ և՛ իշխանությունները, և՛ ցույցի մասնակիցները պետք է գտնեն մի մոդել, որը կլուծի տվյալ խնդիրը մոտակա կես տարվա ընթացքում, որպեսզի տարիֆների բարձրացումը նոր զանգվածային ցույցերի չհանգեցնի»:

Պորտնիկովը նշեց նաև, որ առաջացած հիմնական խնդիրը ամենևին էլ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չէ. «Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ չինովնիկները պատկերացում չունեն, թե ինչպես է Հայաստանի պետականությունը զարգանալու հետագայում: Խնդիրը տարիֆները չեն, այլ այն, որ Հայաստանի պետականության հետխորհրդային կառուցվածքն արդեն իրեն սպառել է: Մեկը մյուսից հետո կառաջանան դժվարություններ, ամենատարբեր խնդիրներ, որովհետև պետությունը միևնույն է՝ չի կարողանա լավ սոցիալական պայմաններ ստեղծել, բացի այդ՝ հնարավորություն չի ունենա հանրությանը տրամադրել այնքան գումար, որպեսզի վճարեն բարձր տարիֆների դիմաց»:

Ինչպես նկատեց Վիտալի Պորտնիկովը, մի կողմից՝ պետությունը ծախսել է ողջ ռեսուրսները, մյուս կողմից էլ՝ սարսափելի կերպով կոռումպացված է, և ելքը միայն մեկն է՝ անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, իսկ այսօրվա իշխանություններն ու էլիտան հնարավորություն չունեն դրանք իրականացնելու. «Այդ պատճառով, որպեսզի Հայաստանի պետականությունն ապրի, անհրաժեշտ է փոխել իշխանություններին, փոխել տնտեսական ներկայիս վիճակը: Իսկ վերջինս հնարավոր չէ առանց Ռուսաստանի հետ կապերը խզելու, որը այդ ամենի դոնորն է: Ռուսաստանից հրաժարվելը հնարավոր չէ առանց արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վերանայման և այն մոտեցման, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն արևմտյան երկրների, ԵՄ անդամ երկրների հետ խորը գործակցությամբ։ Այդ խնդրի լուծման համար պետք է գնալ ցավոտ փոխզիջումների, որոնք հիմա անընդունելի են Հայաստանի հասարակության և պետության համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում